Ճապոնացի լրագրող Միտիտիկա Հաթորին հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը 1985թ.-ին «չոր օրենքի» ներդրումն էր: Այս մասին հաղորդում է Asahi Shimbun-ը:

Նրա խոսքերով՝ հենց ալկոհոլն է «ազդել Ռուսաստանի ճակատագրի վրա», և որպես փաստարկ նա հիշեցրել է ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի նախաձեռնած հակաալկոհոլային արշավը:

«… Այն առաջացրել է ալկոհոլից կախվածություն ունեցողների զայրույթը, որոնց հիմնական զվարճանքն ալկոհոլն էր և, ի վերջո, 1991թ.-ի վերջում դա հանգեցրել է ԽՍՀՄ փլուզմանը, ինչպես նաև Գորբաչովի հրաժարականին»,- ասել է Հաթորին:

Ավելին՝ լրագրողը նշել է, որ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը ալկոհոլի հակում է ունեցել, ինչը թույլ է տվել նրան «հեռացնել» ալկոհոլի դեմ պայքարող Գորբաչովին:

Սակայն լրագրողը հստակեցրել է, որ Ռուսաստանի բնակիչներն ավելի քիչ են ալկոհոլ օգտագործում, քան ճապոնացիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել