Անգլիայի Լինքոլնշիր կոմսությունում գանձեր որոնողը գլխարկի բրոշ է հայտնաբերել, որը, ենթադրաբար, պատկանել է Էդուարդ IV թագավորին, հաղորդում է Daily Mail-ը:

42-ամյա Լիզա Գրեյսը XV դարի թանկարժեք զարդ է հայտնաբերել՝ մետաղորսիչով քայլելով նոր վարած դաշտում: Նրա խոսքերով՝ բրոշը գտնվել է հողի մակերեսից ոչ խորը շերտում: Բրիտանուհին մաքրել է զարդի վրայի հողը և համոզվել, որ այն շատ լավ պահպանված է:

Կինը դիմել է ընկերներին և նրանց խորհրդով բրոշը տարել է հնաոճ իրերի մասնագետների մոտ: Նրանք եկել են այն եզրակացության, որ զարդը կարող էր պատկանել Էդուարդ IV թագավորին, քանի որ նրա անձնական խորհրդանիշի՝ արևի ձև ուներ և կենտրոնում միապետի սիրած քարն էր՝ ամետիստը:

Հավանաբար, թագավորը կորցրել է զարդը Կարմիր և Սպիտակ վարդի պատերազմի մարտերից մեկում:

Գտածոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել թե՛ մասնավոր կոլեկցիոներները, թե՛ թանգարանները: Բրոշի համար նրանք առաջարկել են 10-ից մինչև 15 հազար ֆունտ: Զարդն ապրիլի վերջին կվաճառվի աճուրդով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել