Tert.am-ը գրում է.

Ամերիկյան HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ի երեկոյան սկսել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրությունը: Ութերորդ եթերաշրջանի առաջին մասն արդեն դիտել է 1 մլրդ մարդ, հայտնում է thesun.co.uk կայքը:

Աշխարհի 207 երկրում և տարածքներում ցուցադրվող սերիալի վերջին եթերաշրջանի առաջին մասի ցուցադրությունից հետո միլիոնավոր երկրպագուների համար այն քննարկման գլխավոր թեման է դարձել:

Նշվում է, որ ԱՄՆ որոշ քաղաքներում «Գահերի խաղ»-ի երկրպագուներն իրենց սիրած հերոսների թեմատիկ կոստյումներով ու դիմակներով հավաքվել են միասին՝ մեծ էկրաններին հետևելով բազմաթիվ մրցանակների արժանացած հեռուստանախագծի նոր զարգացումներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին սերիայի ամենաուշագրավ պահը եղել է գլխավոր հերոս Ջոն Սնոուի՝ իր ծագման մասին ճշմարտության բացահայտումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, վերջին եթերաշրջանը, ի տարբերություն նախորդների, ավելի կարճ է ու բաղկացած է վեց մասից: Սերիաները ցուցադրվելու են շաբաթական մեկ անգամ՝ ամեն կիրակի: Վերջին մասը ցուցադրվելու է մայիսի 19-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել