Armenpress.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խոստանում է սուբսիդավորել գյուղացիների ապահովագրավճարների առնվազն 50 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

«Ապահովագրական ընկերությունները միացել են պիլոտային ծրագրին, այժմ նրանք իրենց ներքին սպասարկման աշխատանքներն են իրականացնում, որպեսզի վաճառեն ապահովագրական պոլիսները։ Ընդգրկված է 6 մարզ, որտեղ կապահովագրվեն խաղող և ծիրան աճեցնող գյուղացիական տնտեսությունները ցրտահարության և կարկուտի ռիսկերից»,- նշեց  նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ նախատեսվում է իրականացնել ծախսերի ռիսկերի  ապահովագրում։ Եթե ֆիզիկական անձը կամ ֆերմերը  1 հա այգու խնամքի համար ծախսել է 1 200 000 դրամ, ապա ապահովագրությունը կփոխհատուցի նրա ծախսերը։

Բերքի կորուստների նվազեցման և դրանցից խուսափելու համար իրականացվում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման սուբսիդավորման վարկային ծրագիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել