Panorama.am-ը գրում է․

sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամները լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին՝ իրենց միջոցառումներն ու ակցիաները շարունակական են լինելու։ 

Նախաձեռնության համահեղինակ Արթուր Դանիելյանը մանրամասնեց, թե ինչու են հենց այս օրերին անցկացնում իրենց գործողությունները։

«Քանի որ մոտենում է սահմանադրական կարգի տապալման ու իշխանության զավթման առաջին տարելիցը, մենք ընկերներով որոշել ենք ցույց տալ ոմանց, որ Հայաստանի պետականությունը լրիվ տապալված չի, կան դեռ օջախներ։ Այսօր կարելի  է արձանագրել, որ Հայաստանի յոթ քաղաքներում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ մեր համակիրներ, համախոհներ միացել են մեր ակցիային և ցույց տվել, որ ստի ու կեղծիքի այս ալիքը դեռ ամբողջովին չի հաղթել։ Մենք ուզում ենք հայտարարել, որ սա դեռ սկիզբն է»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց
#sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով, նմանատիպ ակցիաներ դեռ կլինեն։

Նարեկ Սամսոնյանը բացատրեց, թե ինչու են ընտրել #sutNikol անվանումը նախաձեռնության համար։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունն ու հեշտեգը սկսել են գործել ու կիրառվել ապրիլի 1-ից՝ «խաբելու օրվանից»։

«Ուրեմն Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով։ Իր քաղաքական հայտարարությունների 90 տոկոսը նա հիմա սկսել է հերքել, մերժել, սկսել է անել իր ասածների հակառակը իշխանության հենց առաջին ամիսներին»,-ասաց նա։

Սամսոնյանը հիշեցրեց, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ստի ու կեղծիքի համար։
«Բայց այսօր իր իշխանությունը հիմնված է ամբողջությամբ ստի ու կեղծիքի վրա, թե ավելի շատ գրպանային ընդդիմադիրներ, գրպանային քաղհասարակություն ունենալով»,-կարծիք հայտնեց նա։

Նախաձեռնության անդամն ընդգծեց, իրենց ակցիան խաղաղ բնույթ էր կրում, որևէ վարչական կամ քրեական իրավախախտման տրամաբանության մեջ չէր տեղավորվում, ինչի մասին ասել են նաև ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո։

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ պնդում է, որ տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն է, այլ պետական հեղաշրջում։
«Մեր խնդիրն այն է, որ վեր հանենք այն մեծ ստերը, որոնց վրա կառուցվեց հեղաշրջումը և վերջապես սկսենք խոսել ճիշտը»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել