Panorama.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին հուսով է իր մրցակից Պյոտր Պորոշենկոյի հետ նախընտրական բանավեճ անցկացնել ապրիլի 19-ին Կիևի «Օլիմպիյսկի մարզադաշտում»։

«Հուսանք, որ նա ամեն դեպքում հնարավորություն կգտնի գալու այնտեղ։ Եթե ոչ, ապա մեզ թվում է, որ Պյոտր Ալեքսեևիչն ուղղակի ուզում է խուսափել այդ բանավեճից», - հայտարարել է Զելենսկիի շտաբի խոսնակը։ 

Նրա խոսքով, ապրիլի 14-ի մարզադաշտի մոտ պետության գործող ղեկավարի քարոզչական հանրահավաքն էր, այդ օրը որևէ բանավեճ ծրագրված չի եղել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել