Aysor.am-ը գրում է․

Իտալիայի պատգամավորների պալատում ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման ընդունումը քաղաքական բնույթի փաստաթուղթ է, որով Իտալիայի Խորհրդարանն իր գնահատականն է տալիս Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ որակելով դրանք որպես ցեղասպանություն և կոչ անելով կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարցին տալ միջազգային հնչեղություն։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը՝ հավելելով, որ որոշումը կարևոր է նաև նրանով, որ արտահայտում է խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի՝ թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր, միասնական կարծիքը։

«Ինչպես նշեցի, որոշումը քաղաքական բնույթի փաստաթուղթ է, ըստ այդմ օրենսդիրից գործադիր տեղափոխելու անհրաժեշտություն չկա։ Պատգամավորների պալատում նախաձեռնությունների քննարկման ժամանակ, որպես կանոն, ելույթ է ունենում նաև կառավարությունը ներկայացնող որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որը, սակայն, անկախ դիրքորոշումից, ուղղակիորեն չի ազդում պատգամավորների կամարտահայտության իրավունքի վրա», - ասաց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել