Pastinfo.am-ը գրում է․

SutNikol նախաձեռնության 9 անդամներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Այս տղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զ. Գաբրիելյանը: Վերջինիս խոսքով` նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է` հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը:

Նշենք, որ այս արարքի համար սահմանված է տուգանք` աշխատավարձի քսանապատիկից մինչեւ վաթսունապատիկի չափով:

Նախաձեռնության անդամները առավոտից Երեւանի փողոցները պատում էին #SutNikol գրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել