Panorama.am-ը գրում է․

Ապրիլի 14-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Ախալքալաք կատարած այցի շրջանակներում, անակնկալ այցելել է քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան, հոգևորականաց դասի հետ միասին, դիմավորել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: Այս մասին հայտնում են Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից։ 

Հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունել է  նախագահի այցելությունը եկեղեցի՝ կարևոր խթան համարելով հայ-վրացական եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների համար: Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում նշել է, որ կարևոր էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկին՝ Ծաղկազարդին, այցելությունը հայկական եկեղեցի:

Jnews-ը գրում է, որ  Վրաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնելուց հետո սա Զուրաբիշվիլու առաջին այցն է Ախալքալաք: Ապրիլի 13-ի երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքում եղել է Խաչատրյանների ձկնաբուծարանում: Նա Խաչատրյանների ձկնաբուծարանում ծանոթացել է, թե ինչպես են Ախալքալաքում ձկնաբուծությամբ զբաղվում: Շրջայցի ավարտին նա նաև համտեսել է տեղական ձուկն ու ձկնկիթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել