Խոյ։ Այս ժամանակահատվածն ավելի հարմար է սկսած գործերը ավարտելու, քան նորերը սկսելու համար: Դժվարությամբ կկենտրոնանաք ընթացիկ գործերը կատարելիս: Շրջապատի մարդիկ ձեր օգնության կարիքը կզգան: Նույնիսկ եթե չեք ցանկանում աջակցել, ամեն դեպքում քաղաքավարություն պահպանեք եւ կտրուկ մի մերժեք:

Ցուլ։ Այսօր ավելի մեղմ եւ շրջահայաց վարքագիծ դրսեւորեք բոլոր հարցերում: Չափազանց համառությունը կարող է բերել անհարկի կոնֆլիկտների, ուստի գոնե ոչ սկզբունքային հարցերին մակերեսայնորեն վերաբերվեք: Խուսափեք ուղեւորություններից․ հիվանդանալու հավանականությունը մեծ է: Օրվա վերջին կարող եք այցելել մշակութային միջոցառումների:

Երկվորյակ։ Այսօր դյուրությամբ կկարողանաք լուծել ցանկացած խնդիր: Հաջող կանցնեն բոլոր տեսակի բանակցությունները: Հնարավոր է անակնկալ առաջարկ ստանաք, որը նաեւ նոր եկամուտներ կբերի ձեզ: Հին ընկերների հետ կքննարկեք նոր գործնական հորիզոններին առնչվող հարցեր:

Խեցգետին։ Այսօր էներգիայի եւ աշխատասիրության պակաս չեք ունենա եւ կկարողանաք ոչ միայն աշխատել ընթացիկ հարցերի վրա, այլ նաեւ նոր նախագծեր կազմել: Օրվա երկրորդ կեսը հարմար է տանը, ընտանիքի հետ անցկացնելու համար:

Առյուծ։ Կարող եք սկսել այն բոլոր փոփոխությունները, որոնք պլանավորել էիք դեռ վաղուց: Եթե զգում եք, որ ուժերի պակաս կա, ապա ուժասպառ մի արեք ինքներդ ձեզ: Այսօր կհանդիպեք հին ընկերների հետ: Պարտք մի տվեք եւ պարտք մի վերցրեք:

Կույս։ Այսօր դուք չեք կարողանա անաչառորեն գնահատել իրավիճակը ե՛ւ մասնագիտական, ե՛ւ անձնական ոլորտներում: Լուրջ որոշումներ մի կայացրեք այսօր: Օրվա ընթացքում ստացված բոլոր առաջարկներին ծայրահեղ զգոնությամբ եւ կասկածամտորեն վերաբերվեք:

Կշեռք։ Շատ անելիքներ կունենաք այսօր, եւ ողջ օրվա ընթացքում, ինչպես ասում են, նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չեք ունենա: Միայն երեկոյան կազատվեք գործերից եւ կկարողանաք ժամանակ գտնել մտերիմների հետ շփումների համար: Այսօր կարող եք զբաղվել նաեւ սեփական առողջությանը առնչվող հարցերով:

Կարիճ։ Հիանալի ժամանակ է նոր գիտելիքների յուրացման եւ հանգստի համար: Եթե ցանկանում եք խոշոր գնում կատարել, ապա այսօր ամենից հարմար ժամանակն է: Տարեց բարեկամների խորհուրդներին ականջալուր եղեք: Եթե նույնիսկ օգնության կարիք եք զգում, կարող եք այդ մասին ասել նրանց: Դուք կստանաք այդ աջակցությունը:

Աղեղնավոր։ Կենտրոնացեք այն բոլոր խնդիրների վրա, որոնք կարող եք նաեւ միայնակ լուծել: Մնացած հարցերի վրա այսօր կարելի է նաեւ ուշադրություն չդարձնել: Անվստահություն ներշնչող մարդկանցից հեռու մնացեք: Հնարավոր է խաբեության զոհ դառնաք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հետաքրքիր տեղեկություններ ստանաք:

Այծեղջյուր։ Օրը հարմար է ոչ շտապ գործերը կարգավորելու, առօրեական հոգսերով զբաղվելու համար: Այսօր խորհուրդ չի տրվում գերծանրաբեռնվել, այլապես արդեն օրվա վերջում ձեզ կզգաք սպառված եւ ջլատված: Երեկոյան կարող եք այցելել զվարճավայրեր:

Ջրհոս։ Հնարավոր է, որ այսօր առողջական խնդիրներ ունենաք: Կսրվեն քրոնիկ հիվանդությունները: Խնայեք ձեր ուժերը: Երեկոյան կարող եք շփվել մտերիմների հետ, հյուր գնալ կամ հյուրեր ընդունել: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք, եւ այսօր ունեք հաշտվելու ցանկություն, ապա անվարան դա արեք․ լիովին հարմար ժամանակ է:

Ձկներ։ Այսօր հնարավոր են կոնֆլիկտներ գործընկերների հետ, որոնք կհակադրվեն ձեզ իրենց տեսակետներով: Պլանների իրականացման համար հարմար է օրվա երկրորդ կեսը: Վատ օր չէ նաեւ փոքր գնումներ կատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել