Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է Սասեքսի դքսուհու՝ Մեգան Մարքլի կյանքի առաջին օրերին արված լուսանկարներն ու տեղեկություններ հրապարակել նրա մանկությունից:

Ինչպես պատմել է դքսուհու քեռին՝ Ջոզեֆ Ջոնսոնը, նրա մայրը Մեգանին մանկուց փաղաքշական անունով է դիմել: Նա դստերն անվանել է «իմ փոքրիկ ծաղիկ» և մինչ օրս էլ այդպես է կոչում:

Ջոնսոնը նշել է, որ Դորիա Ռեդլանը՝ դքսուհու մայրը, աղջկան «սեր, բարություն և անհատականության զգացում» է սովորեցրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել