Ֆուջեյրա էմիրությունում սկսել են աշխարհի ամենամեծ արհեստական մարջանի խութի ստեղծման աշխատանքները, հաղորդում է The National-ը:

Հայտնի է, որ արհեստական օբյեկտի տարածքը կկազմի 300 հազար քառակուսի մետր: Հսկայական խութը կներառի 1.5 միլիոն մարջան: Հսկա օբյեկտի ստեղծման նախագիծը ստորագրվել է 2017 թ.-ին էմիրությունում տուրիզմի զարգացման նպատակով: Փորձագետները համոզված են, որ տեսարժան վայրը կգրավի ակտիվ հանգստի բոլոր սիրահարներին: Այսպես են որոշել ԱՄԷ-ի շրջակա միջավայրի նախարարությունում և Fujairah Centre for Adventures-ում, որոնք հանդիսանում են ծրագրի կազմակերպիչները:

Բացի այդ՝ օբյեկտի ստեղծումը պայմանավորված է ծովային բուսական և կենդանական աշխարհի պահպանմամբ, քանի որ Ֆուջեյրան գտնվում է խորջրյա Օմանի ծոցում՝ ի տարբերություն Պարսից ծոցում գտնվող մյուս զբոսաշրջային էմիրությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել