Armenpress.am-ը գրում է.

Սիրիայի պատերազմից հետո վերականգնվող Հալեպ քաղաքի հայ համայնքը բազմամարդ արարողությամբ և մեծ շուքով նշել է Ծաղկազարդը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։

Սբ Աստվածածին եկեղեցում կայացած արարողությունը կատարվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռամբ։

«Արմենպրես»-ի թղթակցի դիտարկմամբ՝ արարողությանը մասնակցել են Հալեպի հայ համայնքի շուրջ 2000 ներկայացուցիչներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել