«Վերևին» ձեռնտու է «ներքևի» քաոսը։ Ավելին, այդ քաոսը ստեղծվում է նաև տեսանելի ձեռքի օգնությամբ։

Բոլորին առաջարկվել է լոկալ մակարդակներում «Մերժիր» օպերացիան իրականացնել. թափվում է արյուն, ջարդվում են մռութներ, քայքայվում են նյարդեր։

Պետական կառավարումն ու տեղական ինքնակառավարումը պերմանենտ ցնցումների մեջ են մտցվել։ Այդ ցնցումները «տաքացվում» են անհանդուրժողականության ու ատելության մշտական քարոզով։

«Վերևից» առաջարկվում է երկրի ներսում ամենուրեք տեսնել թշնամիներ, սաբոտաժնիկներ, սադրիչներ։

Երբ բոլորը բոլորի դեմ կռվեն, հանրությունը կպառակտվի մինչև վերջին բջիջը, և իշխանությունը կունենա կոնսոլիդացիայի զրոյական ռեսուրս ունեցող բիոզանգված։ Հաշվարկն այն է, որ այդ տեխնոլոգիայի կիրառումն աթոռը կդարձնի անվտանգ ու անսասան։

Քաոսի ստեղծումն, ի դեպ, ամբողջությամբ տեղավորվում է «Ես ոչ մի բանի համար պատասխանատու չեմ, ու ՀՀ հպարտ քաղաքացու թիրախը պետք է լինեն իր անմիջական հարևանը, գյուղապետը, ՀԴՄ կտրոն տվողը, կտրոն չտվողը, նախորդ ռեժիմը, սևերը, հակահեղափոխականները, ԶԼՄ–ն, ֆեյքերը, պաշտոնյաները, մաքսավորը, «բիչոկ» գցողը, «բիչոկ» չհավաքողը, նախարարները, պատգամավորները, ոստիկանները, դատավորները, ...» բանաձևի մեջ։

Մի խոսքով, մեղավոր ու պատասխանատու են բոլորը, և բոլորը պետք է պայքարեն բոլորի դեմ՝ կոնկրետ մեկից ոչինչ չպահանջելով ու այդ մեկից ոչնչի ակնկալիք չունենալով։

Մեզանում, ըստ այդմ, ձևավորվել է բացարձակ անպատասխանատվության իշխանություն անսահմանափակ լիազորությունների ու բացարձակ այլասերման պայմաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել