Չինաստանի Սիչուան նահանգի ոստիկանությունը աղջկան ձերբակալել է սոցցանցերում տեսագրություն հրապարակելու համար, որտեղ նա բաց հագուստով է և պիոներական փողկապով։

Հայտնի է, որ 2018-ի սկզբից աղջիկը տարբեր հարթակներում 4 տեսագրություն է հրապարակել։ Դրանցում նա կարմիր, բաց հագուստով էր և պիոներական փողկապով։ Այդպես նա ցանկացել է ավելացնել դիտումների քանակը՝ օգտատերերի ուշադրությունը գրավելով։ Հստակեցվում է, որ մեկ տեսագրությունն ավելի քան 3 մլն դիտում է հավաքել։

Իրավապահներն աղջկա արարքը համարել են «Ընկած հերոսների հիշատակի պաշտպանության մասին» օրենքի խախտում։ Նրան 12 օր վարչական կալանք են նշանակել և տուգանք սահմանել։ Բացի այդ, ոստիկանությունը պահանջել է ջնջել բոլոր տեսագրությունները։

Image result for В Китае девушку арестовали за откровенное видео с пионерским галстуком

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել