Մեծ Բրիտանիայում դատարանը 24-ամյա ցանցահեն Զայն Քայզերին 6 տարի, 5 ամսվա կալանքի է դատապարտել։ Վերջինը ռուսախոս հանցախմբի հետ է կապված եղել։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի գործալակության կայքում։

Արևելյան Լոնդոնում բնակվող նախկին ինֆորմացիայի գծով ուսանողը պոռնոկայքերի օգտատերերից ընդհանուր առմամբ առնվազն 700 հազար ֆունտ սթեռլինգ է հափշտակել։ Քայզերը պոռնոգրական վճարովի կայքերում գովազդային հարթակներ է գնել, դրանցում հղումներ տեղադրել, որոնք վարակել են այդ ռեսուրսների օգտատերերի սարքերը։ Շորթիչ ծրագիրը ուժային կամ պետական կառույցներից պահանջել է 300-1000 դոլար տուգանք վճարել։

Հափշտակած միջոցների մի մասը նա ծախսել է թանկարժեք հյուրանոցների, մոլախաղերի, մարմնավաճառուհիների ծառայություններից օգտվելու, ինչպես նաև թմրանյութեր և պերճաշուք իրեր գնելու համար։

Քայզերը հանցավոր գործունեություն է ծավալել 2012-2018-ի դեկտեմբերը՝ մինչև ձերբակալվելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել