Թրքահպատակ և Թուրքիայի իշխող ԱԶԿ-ից պատգամավոր Մարգարը դատապարտող հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Իտալիային և Ֆրանսիային՝ կապված Հայոց ցեղասպանության մասին որոշումների հետ:

Մեկ այլ հայազգի պատգամավոր էլ ունենք քրդամետ ԺԴԿ-ում՝ Գարո Փայլանը, ով խորհրդարանում բարձրացնում է Ցեղասպանության հարցը: 

Ես երկու պատգամավորին էլ դիտարկում եմ պարզապես իրենց մանդատը պահող մարդիկ: Հիմա մանրամասնեմ: Թուրքիայի օրենքը թույլ է տալիս Թուրքիայի ցանկացած քաղաքացու ստեղծել կուսակցություն: Քրդերն օգտվել են այդ առիթից և ունեն երկու տասնյակից ավել կուսակցություն և Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում դերակատարություն ունեն: Ի՞նչն է խանգարում հայերին, որ ունենան կուսակցություն, որն էլ կլինի հայամետ...

Թուրքիայում գործող և ոչ մի հայ քաղաքական գործչի ազնվությանը չեմ հավատում։ Կներեք, բայց չդիմացա ու ասեցի այն, ինչը չէի ասում շատ երկար տարիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել