«Ապրիլի 16-ին մեկնարկող քառօրյա նիստերը բավականին բուռն են լինելու։

Բացի Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի սպասված նախագծից (որը ենթադրում է օպտիմալացումներ պետական կառավարման համակարգում), ԱԺ օրակարգում երկու ընտրություն է լինելու՝ Սահմանադրական դատարանի դատավորի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի։ Առաջինի դեպքում թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է, երկրորդի դեպքում՝ էներգետիկ և բնական ռեսուրների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

Երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ, և ընտրված են համարելու 3/5-րդի պարագայում։ Ենթադրվում է, որ եթե Գարեգին Բաղրամյանն, անուամենայնիվ, կընտրվի, ապա Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվելու է, քանի որ իշխող «Իմ քայլը» դաշինքն արդեն իր տեսակետն այս հարցում ներկայացրել է` պնդելով, որ սա իրենց թեկնածուն չէ:

ԱԺ այս նստաշրջանում, բացի այս ամենից, տեղի կունենա նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ներկայացումը։ Ընդհանուր առմամբ, օրակարգում լինելու է 14 հարց, որից 7-ը՝ պարտադիր քննարկման»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել