Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ կարծես թե անհերքելի և մնայուն ազգային գաղափարներն ամեն օր ոտնատակ են արվում տեղեկատվական դաշտում։ Ընդ որում, համաձայն «ժանրի կանոնների», դա տեղի է ունենում շատ լավ և բարի կարգախոսների ներքո։ Օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպանության ներքո, չգիտես ինչու, ընթանում է զզվելի լկտիության և բացահայտ անասունության անթաքույց, ագրեսիվ պրոպագանդա։ 
Իսկ մարդասիրության և խաղասիրության անվան տակ ոչ պակաս ագրեսիվ կերպով ընթանում է հայապահպանության և հայրենասիրության գաղափարի տոտալ վարկաբեկման պրոցես։

Ինձ մոտ տպավորություն է, որ այն տականքները, ովքեր ամաչում են հայ զինվորի սխրանքից կամ պատրաստ են լիզել թուրքի ոտքերը՝ անվանելով Հայոց ցեղասպանությունը ցավալի դրվագ երկու ժողովուրդների պատմության մեջ, հատուկ են անում ամեն ինչ, որպեսզի պարզապես վերացնեն այն ամենը, ինչ կարելի է կապել ազգային ինքնագիտակցության հետ։

Ի՞նչ ասեմ։ Ըստ երևույթին, ոչինչ՝ բացի նրանից, որ բոլոր նրանք, ովքեր լկտիաբար նսեմացնում են մեր սրբությունները պետք է խստագույնս պատժվեն օրենքի ուժով՝ պետական դավաճանության հոդվածով։ Ի վերջո, պատերազմող ժողովուրդ ենք, և այս հարցերն ազգային անվտանգության տիրույթում են գտնվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել