Խոյ

Խոյերի համար կարևորությունը կպահպանի ռեսուրսների փոխանակման ցանկացած ձև: Իրավիճակի վրա կարող են ազդել փոխհաշվարկների, հարկային քաղաքականության դետալները: Անցանկալի է վերցնել նոր վարկեր՝ հները չմարած: Գործերում կօգնի խորաթափանցությունը, իսկ երազկոտությունը, չեզոքությունը, սենտիմենտալությունը կարող են խանգարել: Անձնական հարաբերություններում էջի փակմանը կարող է խանգարել զգացմունքային կապվածությունը:

Ցուլ

Ցուլերն ունեն ցանկացած հարց խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն: Բացառված չէ, որ հանգամանքներն իրենք ձեզ ընդառաջեն՝ ազատելով ձեզ նախաձեռնություն դրսևորելու անհրաժեշտությունից: Չարժե մերժել գործընկերների, ամուսնու խաղաղ առաջարկությունները: Օրը չի տրամադրում բաց վեճերի: Եթե ինչ-որ մեկի հետ շարունակական կոնֆլիկտի մեջ եք գտնվում, արժե պատճառները փնտրել ձեզանում:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում հետևողականություն և համառություն դրսևորել: Դրանից կարող է կախված լինել ձեր բարեկեցությունը, ցանկությունների իրականացումը, մտերիմների բարօրությունը: Ավելի լավ է նախապես համակերպվել, որ գործերը դանդաղ են ընթանում: Ուշացումները թույլ կտան խորանալ հարցի մեջ, ավելի մանրակրկիտ կատարել առաջադրանքը:

Խեցգետին

Խեցգետինները կարող են հաջողությամբ համատեղել գործնական և անձնական առաջադրանքների լուծումը: Անցյալի ռոմանտիզացիան կարող է ձեզ դրդել նորից լինել ծանոթ վայրերում, վերակենդանացնել հարաբերություններում եղած երբեմնի իդիլիան: Միևնույն ժամանակ, օրը չի տրամադրում իդեալիզմի, օգնում է սթափ նայել իրերին: Ամենամեծ հաջողությունը սպասվում է սեփական նախագիծը զարգացնող Խեցգետիններին: Հնարավոր է եկամուտ արտասահմանյան բիզնեսից:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում համառություն դրսևորել ընթացիկ գործերում՝ հատկապես տնային և ֆինանսական: Հնարավոր է՝ հասնեք հին խնդրի արմատներին, լուծեք հին գլուխկոտրուկի մի մասը, նյութական կամ հոգևոր գանձ գտնեք: Ցանկալի է բացառել գնումները՝ բացի ամենափոքրերից: Օգտակար կլինի զննել տան կամ գրասենյակի մեկուսի վայրերը. բացառված չէ, որ գտնեք կորած կամ անհրաժեշտ իրեր, գործիքներ:

Կույս

Կույսերի համար հաջող օր է: Կարող եք հեշտ եկամուտ ձեռք բերել զուգահեռ աղբյուրներից կամ ցանկալի ներդաշնակություն ստեղծել միանգամից մի քանի ոլորտներում: Բեղմնավոր օր է սպասվում նաև անհատ գործարարներին: Ավելի լավ է խուսափել ռազմավարական նախաձեռնությունների և մշակումների գայթակղությունից, իսկ մանր հնարավորություններից անհապաղ օգտվել: Արդյունավետ կլինի հին ծանոթների հետ փոխգործակցությունը:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում առաջին հորիզոնականում դնել ընթացիկ կարիքները, գործնական առաջադրանքները և հոգսերը: Այսօր արդյունավետ են գնումները: Կարող են ակտուալ դառնալ մանր վերանորոգման, օգտակար ծառայությունների վճարման, դեղորայքի, գործիքների, կենցաղային և տեխնիկական հեղուկների, ընտանի կենդանիների համար ապրանքների ձեռքբերումը: Կարող է պետք գալ հին վարկային քարտը:

Կարիճ

Կարիճների համար հաջողության հասնելու գլխավոր միջոցներից մեկն այսօր կմնա դիվանագիտությունը: Ցանկացած նախաձեռնություն հաջող կլինի, եթե հրաժարվեք ավելորդ համառությունից, ճնշումից: Օրն օգնում է լավ ժամանակ անցկացնել ձեզ հաճելի մարդկանց շրջապատում, խթանում է սիրային զգացմունքները, գործնական հոտառությունը, ստեղծագործական ոգևորությունը: Հնարավոր է՝ ձեզ դեռևս չի կարողանում մոռանալ մեկը, ումից բաժանվել եք:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում ի ցույց դնել իրենց զգացմունքները, գաղտնի սովորությունները և կապվածությունները, կենցաղի և անձնական կյանքի մանրամասները: Չնայած այս խորհրդի կարևորությանը՝ աստղերը խորհուրդ են տալիս գործել ըստ հանգամանքների: Ձեզ դժվար թե հաջողվի լռել որոշ ինտիմ դետալների մասին բժշկի, վստահված անձանց հետ շփման ժամանակ: Օրը կարող է ուժեղացնել երկակի կյանքով ապրելու գայթակղությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր ընկալունակ են զգացմունքային ազդակների նկատմամբ, շատ բան ինտուիտիվ կերպով են զգում: Նախադրյալներ կան ներդաշնակ տրամադրվածության համար, սակայն դրանում զգալի շտկումներ կմտցնի ձեր մտքերի և զգացմունքների կոնկրետ ուղղվածությունը: Կարող եք գտնվել կայուն էյֆորիայի մեջ կամ, հակառակը, խորասուզվել թախծոտ հիշողություններում: Օպտիմալ կլինի չեզոք զգացմունքային ֆոնը:

Ջրհոս

Ջրհոսներին կարող է դժվար լինել պահպանել հոգեկան հավասարակշռությունը, սակայն հենց դա կլինի հաջողության գրավականը: Այսօր հեշտ է տրվել հիշողություններին, ապրումներին, կասկածներին՝ հատկապես բացասական երանգով: Զգացմունքային խոչընդոտները կարող են խանգարել ֆինանսական կամ ունեցվածքային հարցի լուծմանը, թաքուն լարվածություն ստեղծել շրջապատող մարդկանց հետ փոխգործակցության մեջ:

Ձկներ

Ձկների համար օրը հաջող կդասավորվի: Արժե օգտվել իրավիճակից, որպեսզի հանգիստ գործնական ուղևորություն կատարեք, մի քանի կենցաղային կամ աշխատանքային հարց լուծեք: Հնարավոր են հաջող գնումներ: Օրվա գրեթե ցանկացած զբաղմունք կարող է հակասական, բայց հաճելի հիշողություններ արթնացնել: Անցյալում խորասուզվելու առիթ կարող են լինել զբոսանքը, ֆիլմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել