Operativ.am-ը գրում է․

Անցած ամիս ԶԼՄ-ները լուրեր տարածեցին այն մասին, թե դերասաններ 
Անջելինա Ջոլին ու Բերդ Փիթն արդեն հոգնել են  ամուսնալուծության ձգձգվող 
գործընթացից: Արդեն երկու տարի է, ինչ զույգը փորձում է ամուսնալուծվել, և 
երեկ The Sun-ը տեղեկացրել է, որ զույգը ոչ մի կերպ չի կարողանում համատեղ 
կարողությունը բաժանել: 
Ինչպես նաև վարկած է շրջանառվում, որ Ջոլին միտումնավոր է երկարաձգում 
ամուսնալուծության գործընթացը, քանի որ ցանկանում է հաշտվել ու վերադառնալ 
Բրեդ Փիթի մոտ:

«Անջելինան Բրեդին հասկացրել է, որ ցանկանում է վերականգնել
հարաբերությունները: Նա ցանկանում է, որ կրկին ընտանիք դառնան, և հենց այդ
պատճառով է գործընթացը երկարաձգում»,- հայտնել է աղբյուրը;

The Sun-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Փիթը չի 
ցանկանում վերականգնել հարաբերությունները Անջելինայի հետ, բայց պատրաստ է 
պահպանել ընկերական հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել