ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի Ֆերնանդո Բարբոզա անունով փոստատարը կարդացել է սատկած շան տիրոջ երկտողը և կատարել կենդանու «վերջին ցանկությունը», գրում է MSN-ը:

Փոստատարը, որը ճանաչում է և «լավ հարաբերությունների մեջ» է տեղի բոլոր տներում բնակվող շների հետ, Քրիս Չիմինո անունով տղամարդու փոստարկղից վերցրել է ծրարը փոստ տանելու համար, սակայն նկատել է, որ այն հենց իրեն է ուղղված:

Երկտողում տղամարդը հայտնել է, որ իր գերմանական հովվաշունը նախորդ երեկոյան սատկել է, սակայն նախ՝ խնդրել է փոստատարին իր համար գնված ուտելիքները բաժանել թաղամասի շներին: Շան ուտելիքը երկտողին կցված փաթեթում է եղել:

Լուրը շատ է տխրեցրել Ֆերնանդոյին, քանի որ հովվաշունը թաղամասում նրա սիրելին է եղել:
«Երբ նամակ եմ տանում, իսկ տանը շուն կա, միշտ շանը որևէ համեղ բան եմ տալիս, մեքենայից մեջ միշտ մի բան գտնվում է: Շունն ընտանիքի մի մասն է, և եթե ես ընտանիքի անդամներին որևէ բան եմ փոխանցում, ապա շանն էլ անուշադրության չեմ մատնում»,- ասել է փոստատարը:

Երկտողի լուսանկարը Twitter սոցկայքում տեղադել է փոստատարի աղջիկը: Հրապարակումը կարճ ժամանակում շուրջ 875 հազար մարդ է հավանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել