Թեժ բանավեճ է տեղի ունեցել այսօր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Սոնիա Քրիրմի միջև: Ֆրանսիացի պատգամավորը խոսել է Հայոց ցեղասպանության մասին, ինչին արձագանքել է Մևլութ Չավուշօղլուն:
«Ֆրանսիան այն երկիրն է, որը պետք է վերջինը խոսա ցեղասպանությունների մասին և չպետք է դասեր տա Թուրքիային: Լավ կլինի, որ Ֆրանսիան հիշի իր պատմության մութ էջերը Ռուանդայում և Ալժիրում: Ձեր նախագահը զբաղվում է պոպուլիզմով»,- ասել է Չավուշօղլուն: Այնուհետև Չավուշօղլուն անդրադարձել է Գոլանի բարձրունքներին և մեղադրել ԱՄՆ-ին և Իսրայելին տարածաշրջանում նոր բախումներ հրահրելու մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել