Walt Disney Company ընկերությունը հայտնել է, որ մտադիր է մինչեւ 2020 թվականը գործարկել հոսքային տեսանյութերի Disney Plus ծառայությունը:

«Երկու տարի անց Disney Plus-ը կգործարկվի աշխարհի բոլոր կարեւոր տարածաշրջաններում»,- գրել է ընկերությունը Twitter-ում:

Դրա հետ մեկտեղ Disney-ը հայտնել է, որ հոսքային սերվիսի ծառայությունը հասանելի կլինի բաժանորդագրությամբ: Օգտատերերը կկարողանան դիտել Pixar ստուդիայի բոլոր ֆիլմերը, «Աստղային պատերազմների» էպիզոդները, Marvel կինոաշխարհի մի շարք ֆիլմեր, ինչպես նաեւ դիտել, թե ինչպես են ստեղծվում կինոընկերության առանձին ֆիլմեր:

«Disney Plus-ի ֆիլմադարանում հիանալի կինոնկարների շարքն անվերջանալի է. «Մերի Փոփինսը», «Ալիսան հրաշքների աշխարհում» (2010 թ.) եւ ուրիշ շատ ֆիլմեր հասանելի կլինեն Disney Plus-ի գործարկման օրը»,- հայտնում է ընկերությունը:

Ինչպես ճշտել են ընկերությունում, ԱՄՆ-ի տարածքում ծառայությունը կսկսի աշխատել արդեն 2019 թվականի նոյեմբերի 12-ին, ամենամսյա բաժանորդագրության արժեքը կկազմի 6,99 դոլար:

The Walt Disney Company-ն 1923 թվականի հոկտեմբերին Ուոլթեր եւ Ռո Դիսնեյ եղբայրների կողմից հիմնադրվել է որպես ոչ մեծ անիմացիոն ստուդիա։ Ներկայում այն Հոլիվուդի խոշորագույն ստուդիաներից մեկն է: Կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Բերբանք քաղաքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել