1959 թ. ԽՍՀՄ և ԱՄՆ ղեկավարները՝ գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովն ու նախագահ Դուայթ Էյսենհաուզերը, համաձայնեցին երկրներում ձեռքբերումների ցուցադրություններ անցկացնել: Նույն տարում Նյու Յորքում խորհրդային ցուցադրություն կազմակերպվեց, ապա անալոգիական ցուցադրություն՝ արդեն Մոսկվայում: Հենց վերջին ցուցադրության ժամանակ էլ կանգնեցված էր «Pepsi-Cola» ստենդը: Պեպսին խորհրդային շուկայում հայտնվեց շնորհիվ ընկերության միջազգային առևտրով զբաղվող Դոնալդ Մ. Քենդալի:

Հենց այս ըմպելիքը դարձավ առաջին ամերիկյան ապրանքը, որը թույլատրվեց խորհրդային շուկայում: 1974 թ. առաջին գործարանը բացվեց Նովոռոսիյսկում: Կոնցետրատի դիմաց PepsiCo ընկերությունն ստացավ օղի, կոնյակ և շամպայն: Բանն այն է, որ խորհրդային ռուբլին չէր համարվում փոխարկելի արժույթ, այդ իսկ պատճառով բոլոր հաշվարկները կատարվում էին փոխանակումների օգնությամբ: «Столичная» օղին Մ. Քենդալը շատ հավանեց, և այն դարձավ երկրորդը ԱՄՆ-ի շուկայում շվեդական «Absolut»-ից հետո: Մեկ տարում այս օղու վաճառքը կազմեց 150-200 միլիոն դոլար:

1989 թ. ԽՍՀՄ-ում գործում էր արդեն «Պեպսիի» 21 գործարան: Հերթական կոնցենտրատը ԽՍՀՄ հասնում էր սուզանավերով: Դոնալդ Մ. Քենդալը հայտնել էր, որ ընկերությունը 17 հին սուզանավերից բաղկացած նավատորմ ուներ, հածանավեր, ֆրեգատներ:

Ավելի ուշ գնված սուզանավերը PepsiCo-ն հանձնում էր որպես մետաղի ջարդոն: Այդ նավերը 613 կառուցվածքի հին նավեր էին, որոնք կառուցվել էին 1951-1957 թթ.: Այդ նավերի վրայից հանում էին հնարավոր բոլոր զենքերն ու արժեքավոր մասերը, սակայն դա չէր խանգարում PepsiCo-ի գործադիր տնօրեն Դոնալդ Մ. Քենդալին հայտնել, որ նա այդ եղանակով կարողանում է զինաթափել ԽՍՀՄ-ն ավելի արագ, քան Ջորջ Բուշ ավագի վարչակազմը:

Վերջին բարտերային գործարքը «Պեպսին» կատարել է 1990 թ. գարնանը՝ ստանալով մի քանի օղի և բեռնատար նավ: Այնուհետև տեղի ունեցավ ԽՍՀՄ փլուզումն ու մոնոպոլիայի դարաշարջանի ավարտը, և շահութաբեր բարտերները PepsiCo-ի համար դադարեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել