Հազարավոր մարդիկ երազում են փառքի մասին։ Միևնույն ժամանակ, փառքի հասած մարդիկ էլ արագորեն հասկանում են, որ փառքը պահպանելն ավելի դժվար է, քան նրան հասնելը։ Առաջին հաջողությունը որքան էլ աղմկալի լինի, միևնույն է, այն չի երաշխավորում կարիերայի հետագա զարգացումը, և որոշ աստղերի օրինակը, ցավոք սրտի, հաստատում է դա։

Ձեզ ենք ներկայացնում աստղերի, ովքեր կարողացել են մեծ փառքի հասնել, սակայն շատ մեծ արագությամբ կորցրել են այն։

Նիվ Քեմբել

Քեմբելը հայտնի է դարձել 90-ականների հիթ դարձաձ «Ճիչ» ֆիլմի շնորհիվ։ Երիտասարդ դերասանուհու համար ֆիմը հետագա մի քանի տարիների համար դարձավ հիմնական․ Նիվը ֆիլմի 3 մասերում էլ մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն, սակայն 2000 թվականին՝ վերջին ֆիլմի նկարահանումից հետո, դերասանուհու փառքը սկսեց կտրուկ անկում ապրել։ Նրան այլևս աղմկալի դերեր չառաջարկեցին։ Մեծ էկրաններին Նիվը կրկին հայտնվեց 2011 թվականին և կրկին Սինդի Փրեսքոթի դերում․ հեղինակները որոշել էին «Ճիչի» ևս մեկ մաս նկարահանել։ Հնարավոր է, որ դերասանուհին ուղղակի սկսել էր ապրել այդ դերով։

PSY

2012 թվականին «Gangnam Style» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը դարձավ YouTube-ի պատմության մեջ ամենաշատ դիտվածը։ Տեսահոլովակի դուրս գալուց հետո PSY-ի մասին սկսեց խոսել ողջ աշխարհը։ Եվրոպական երկրներում այս երգը ամիսներ շարունակ մնում էր երաժշտական չարթերի առաջին հորիզոնականներում։ Փառքի ալիքին հետևելով՝ PSY-ն աշխարհի տարբեր անկյուններում մի շարք մենահամերգներ ունեցավ։ Այսօր՝ 7 տարի անց էլ նա շարունակում է համերգներ ունենալ ամբողջ աշխարհով մեկ, սակայն հիթեր այլևս չի ունենում։ Ինքը՝ PSY-ը, «Gangnam Style»-ը համարում է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը։

Ռոբերտ Ինգլունդ

Ռոբերտ Ինգլունդը նույնպես դարձել է մեկ դերի գերի․ Ֆրեդի Կրյուգերը նրա կարիերայի գլխավոր ձեռքբերումն ու կերպարն է։ Փառքի ամենամեծ ալիքը եղել է 80-ականների վերջին, սակայն, ընդհանուր առմամբ, նա Ֆրեդիին մարմնավորել է 1984-ից 2003 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այս դերը մի կողմից նրան շատ հայտնի դարձրեց, սակայն մյուս կողմից բարդ գրիմը թաքցնում էր նրա իրական դեմքը և թույլ չէր տալիս ամբողջությամբ ցուցադրել նրա դերասանական կարողությունները և ստանալ այլ դերեր։

Bomfunk MC’s

Bomfunk MC’s խումբը հիմնադրել են երկու դիջեյներ 1998 թվականին, իսկ 2000 թվականին դուրս է եկել «Freestyler» երգը։ Ներկայումս այս երգը խմբի միակ ստեղծագործությունն է, որը 2000-ականներին լսել են գրեթե բոլորը։ Այս երգի համար երաժիշտները ստացել են մի քանի մրցանակ, սակայն իրենց հաջորդ ալբոմն ավելի քիչ հաջողության հասավ։ Խմբի կազմը մի քանի անգամ փոխվել է, երաժիշտներն անընդհատ դադարների էին վերցնում և զբաղվում անհատական նախագծերով։ Սակայն 2019 թվականին նրանք նկարահանեցին «Freestyler»-ի նոր տեսահոլովակ և հաստատեցին, որ աշխատում են նոր ալբոմի վրա։

Ռուպերտ Գրինտ

«Հարի Փոթերի» գլխավոր դերակատարները մինչ դեռահաս դառնալն արդեն դարձել էին ամենաբարձր վարձատրվող դերասանները։ Նրանք հայտնվում էին ոչ միայն ֆիլմերում և հեռուստաշոուներում, այլ նաև պայուսակների, տետրերի, շապիկների և այլ ատրիբուտների վրա։ Ֆիլմի վերջին մասը դուրս է եկել 2011 թվականին, և այդ պահին Ռուպերտը բավականին պահանջված դերասան էր։ Սակայն մի շարք չստացված ֆիլմերում նկարահանվելուց հետո Ռուպերտի փառքը սկսեց անկում ապրել։ Ներկայումս նա շարունակում է նկարահանվել, սակայն առաջին դերի առաջացրած փառքին հասնելն այդքան էլ հեշտ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել