Բոլոր կանայք էլ երազում են կատարյալ մաշկի մասին։ Մեկն ուզում է կնճիռներից ազատվել, մյուսը ցանկանում է պիգմենտային լաքաները վերացնել և այլ անկատարություններ։

Այսօր սնուցող դիմակի մի հրաշալի բաղադրատոմս ենք առաջարկում, որն ազատում է կնճիռներից, ձգում է մաշկը և սպիտակեցնում։

Այս հրաշքը մենք Շահրազադի դիմակ ենք կոչում, քանի որ այն հեքիաթային ազդեցություն է թողնում մաշկի վրա։

Բաղադրիչներ

  • 2 լորի ձու
  • 5 կաթիլ լիմոնի հյութ
  • 1 թ/գ ձիթայուղ
  • 1 թ/գ մեղր։

    Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև համասեռ զանգված դառնալը։ Դեմքը լավ լվացեք։ Դիմակը խոնավ մաշկին քսեք և թողեք 15-20 րոպե։ Հետո լվացեք գոլ ջրով։ Այս դիմակը հրաշալի համապատասխանում է թե՛ նորմալ, թե՛ խառը մաշկին։

    Եթե մեղրից ալերգիա ունեք, կարող եք այն ալոեի հյութով փոխարինել կամ պարզապես հանել։

    Այս նույն դիմակը չոր մաշկի համար պատրաստելիս հանեք լիմոնի հյութը։ Եթե դիմակը յուղոտ մաշկի համար է, հանեք ձիթայուղը։

    Այս դիմակի հիմնական գաղտնիքը լորի ձվերն են, իսկ մնացածը պարզապես լրացնում են դրանց։

    Շաբաթը մեկ այս դիմակը դրեք ձեր դեմքին և շատ շուտով կզգաք դրական փոփոխությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել