Yerkir.am-ը գրում է.

Ռոսգվարդիան մտադիր է Ադրբեջանին հրավիրել  մասնակցելու ռուս-չինական մասշտաբային զորավարժություններին` դիտորդի կարգավիճակով: Այդ մասին հայտնել է  Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության տնօրեն գեներալ Վիկտոր Զոլոտովը. հայտնում է Minval.az-ը:

 «Ռոսգվարդայի միջազգային կյանքում խոշորագույն իրադարձություն  կդառնան չինացի գործընկերների հետ մասշտաբային զորավարժությունները, որոնք նախատեսվում են 2019-ի վերջին: Որպես դիտորդ` զորավարժություններին կմասնակցեն ներկայացուցիչներ Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից: Նման համագործակցությունը մենք գնահատում ենք որպես խիստ արդիական»,- ասել է Զոլոտովը Интерфакс-Азербайджан-ի հետ զրույցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել