Փորձագետներն առաջին անգամ գնահատել են Ռուսաստանի ապահովված բնակչության ձեռքում ֆինանսական ակտիվների և խնայողությունների կենտրոնացման աստիճանը, հաղորդում է «Կոմերսանտը»:

Արդյունքում ԷԲԴ-ի և հետազոտությունների ու փորձաքննության ինստիտուտի վերլուծաբանները, համեմատելով բնակչության սպառողական ֆինանսների միկրոհետազոտությունների արդյունքներն ու մակրոտնտեսական վիճակագրությունը, առաջին անգամ գնահատել են բնակչության ամենահարուստ 3%-ի ձեռքում կենտրոնացած ֆինանսական ակտիվների մասնաբաժինը:

Նշվում է, որ չնայած նրանց վերջին հինգ տարիների միջին եկամուտները նվազել են, սակայն նրանց պատկանող ֆինանսական ակտիվների տեսակարար կշիռն աճել է: 2018 թ.-ին այդ 3%-ին բաժին է հասել բոլոր ֆինանսական ակտիվների 89%-ը, բոլոր ժամկետային ավանդների 92%-ը և բոլոր դրամական խնայողությունների 89%-ը: 20% ամենաաղքատ շերտի համար այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 6%, 4% և 3%:

Վերջին հինգ տարիների ընթացքում ամենաաղքատ բնակչության իրական եկամուտները փոքր-ինչ ավելացել են, սակայն պարտքերն ավելի է աճել, իսկ հիմնական ֆինանսական ակտիվները մնացել են նույն մակարդակի վրա:

Փորձագետները եզրակացրել են, որ բնակչության ֆինանսական ակտիվների ծավալը գրեթե ամբողջությամբ որոշվում է բնակչության ամենահարուստ խմբի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել