Anonymous հաքերների և ակտիվիստների միջազգային անանուն ցանցը դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին և «նրանց համակիրներին ամբողջ աշխարհում»՝ Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության կապակցությամբ: Ցանցի հայտարարությունը հրապարակվել է annonews կայքում:

Ցանցի ներկայացուցիչների խոսքերով՝ Ասանժի ձերբակալությունն ապացուցում է, որ բրիտանական իշխանությունները «ոչնչի առաջ կանգ չեն առնի» իրենց գաղտնիքները պահելու համար: Նրանք շեշտել են, որ Ասանժը 2010 թվականից ի վեր ամեն տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել, քանի որ նա «բացահայտել է և՛ աջերի, և՛ ձախերի գաղտնիքները», ինչպես նաև «ռազմական հանցագործությունները»:

«Սա նախազգուշացում է իշխող համակարգին. ազատ արձակեք Ասանժին կամ պատասխան կտաք»,- ասվում է Anonymous-ի հայտարարությունում:

Ցանցի ներկայացուցիչները նաև շեշտել են, որ այժմ նրանք պետք է համախմբվեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիան հրաժարվել է Ասանժին «հատուկ» օգնություն տրամադրելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել