Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագրին։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։ 

Twitter-ում արած գրառման մեջ նա մասնավորապես ասել է.

«Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելն անընդունելի է։ Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրները  հնարավոր է լուծել ոչ թե երրորդ երկրների չափն անցնող միջամտությամբ, այլև երկու երկրների միջև երկխոսությամբ»։

Թուրքիայի պաշտպանության նախարար, գեներալ Հուլուսի Աքարն էլ հեռախոսազրույց է  ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլիի  հետ: Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակի, ռազմական ոլորտում թուրք-ֆրանսիական  Աքարը ֆրանսիացի գործընկերոջը փոխանցել է այդ հրամանագրի ստորագրության կապակցությամբ թուրքական կողմի ունեցած մտահոգությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել