Ապրիլի 12-ին, ժամը 10:09-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գտնվող կիսակառույց հյուրանոցին հարակից տարածքում այրվում է փայտե հավաբուն և անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող փայտե հավաբնում (մոտ 21 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ ժամը 10:48-ին:

Ամբողջությամբ այրվել է հավաբունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել