Armeniasputnik.am-ը գրում է․

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները հայտարարում են` տնօրենը նպատակադրված սպանում է կենդանիներին` իր բիզնեսը զարգացնելու համար։

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ու նրա մի քանի աշխատակիցների հրաժարականը։

Այս մասին պահանջը նախկին աշխատակիցներն այսօր ներկայացրել են այգու մուտքի մոտ` բողոքի ակցիա անցկացնելով։

Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջը նախկին աշխատակիցները մեկնաբանում են այն մտահոգությամբ, որ 2011թ–ից առ այսօր` տնօրեն նշանակվելուց ի վե,ր նա այգին տանում է կործանման։

Ցուցարարներից մեկն անդրադարձավ այգու վագրերից մեկի մոտ հայտնաբերված լեյկոզի դեպքին` հավելելով, որ Մոսկվային կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժը, Հայաստան գալով ու հետազոտելով կենդանուն, հերքել էր այդ ախտորոշումն ու դրա մասին հայտնել Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

«Լեյկոզ չէ, հայտնաբերել են բերանի խոռոչում ուռուցք, որը դեռ պարզ չէ` չարորակ է, թե՞ բարորակ։ Շատ ցավալի է, որ Ռուսաստանից եկած մասնագետն է դա նկատել, ես պատկերացնում եմ, թե ինչ տպավորություններով է հեռացել այստեղից` որ որևէ մեկի մտքով չի անցել նույնիսկ նայել բերանի մեջ»,– ասաց ակցիայի մասնակից, կենդանաբանական այգու նախկին աշխատակցուհին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել