«ՀՀ-ում գործող ամերիկյան «Գլոբբինգ» ընկերության միջոցով օնլայն առևտուր անող ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: Պարզվում է՝ «Գլոբբինգ»-ը խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառա­յությունների հետ, ինչի հետևանքով ՀՀ-ից պատվիրված ապրանքները հասնում են Մոսկվա, բայց այնտեղից Հա­յաստան չեն առաքվում:

«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ «Գլոբբինգ» ընկերությունից իրենց մեկնաբանել են. «Մոսկվայի փոստի հետ այլևս չենք աշխատում: Ապրանքը երբ ուղարկում են Մոսկվայի փոստ, մենք այլևս չենք գնում այնտեղից վերցնում»: Հարցնում եմ՝ ի՞նչ պետք է լինի իմ ապրանքի ճակատագիրը, ասում է. «Զանգեք Մոսկվայի փոստ, թող բերեն մեզ մոտ»:

«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի շուրջ դիմեց նաև «Գլոբբինգ», որտեղից հաստատեցին խնդրի առկայությունը՝ ասելով, որ մարտի 1-ից ՌԴ փոս­տային ծառայության հետ չեն աշխատում: Ու, փաստորեն, ստացվում է՝ «Գլոբբինգ»-ը հիմա խնդիրներ ունի ՌԴ փոստային ծառայությունների հետ, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներն են տուժում, իսկ ինքը՝ «Գլոբբինգ»-ը՝ որպես մատակարար ընկերություն, չի ցանկանում պատասխանատվությունն իր վրա վերցնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել