«Երևանի քաղաքային նախկին իշխանությունների պատճառով բնակչությունը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Երևանում տնկել են թեղի ծառեր, քանի որ դրանք էժան են ու խնամք չեն պահանջում: Դրա հետևանքով Երևանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ և թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել դրանցից «թափվող» միջատների ու խեժի պատճառով:

Մասնագետների խոսքերով՝ միակ լուծումը քիմիական պայքարն է: Նախորդ տարի այդ պայքարը ուշացավ: Կարծես այս տարի ևս նույն խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ Երևանում սրսկման աշխատանքներ դեռ չեն իրականացվում: Երևանի քաղաքապետարանի Բնապահպա­նության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց. «Հիմա ար­դեն զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն, հենց անձրևային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսենք դե­ղերով մշակել»:

Նա նաև մեկնաբանել է, որ այդ խնդիրը թեղի ծառատեսակի դեպքում է, իսկ Երևանում թեղիները շատ են: «Հիմա դրանց դեմ պետք է արվի, խնամք՝ էտի տեսքով և հատուկ դեղերով մշակելով: Երկուսն էլ լիարժեք իրականացնելու ենք: Բայց գլոբալ խնդրի կարգավորումը միայն ծառատեսակի փոփոխությունն է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել