««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադ­րամի ամենամյա հեռուստա­մարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկաց­վել:

Հիմնադրամի ամենամեծ լոսանջելեսյան գրասենյակի աշխատանքները, ըստ էության, կաթվածահար են, քա­նի որ գրասենյակի մի շարք առանցքային աշխատողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ չցանկա­նալով աշխատել նոր իշխա­նության հետ: Այս պատճա­ռով հեռուստամարաթոնի նախապատրաստական աշ­խատանքները չեն իրակա­նացվում:          

Տպավորություն կա, որ Հայաստանի նոր իշ­խանությունը որոշել է հրաժարվել «Հայաստան» համա­հայկական հիմնադրամից՝ շեշտադրում կատարելով «Իմ քայլը» և «ժպիտների քա­ղաք» հիմնադրամների վրա:

Չնայած Աննա Հակոբյանի ամերիկյան այցը ցույց տվեց, որ այս հիմնադրամների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ. խոստացված գումարը 1 մլն դո­լարի շրջանակում է, բայց իրականում կհավաքվի ավե­լի պակաս»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել