Մյունխենի դատարանը որոշել է, որ Բավարիայում ֆերմայի կովերը կարող են այսուհետ ևս զանգակներ ունենալ վզներին՝ գրում է BBC-ն։

Դատարան դիմած զույգը բողոքել է, որ ֆերմեր Ռեգինա Քիլերի կովերը խանգարում են իրենց քունը։ Նրանք բողոքել են նաև թրիքի տհաճ հոտից և մոծակներից։ Բավարացի քաղաքական գործիչը նշել է, որ զանգակներով կովերն իրենց գյուղական կենսակերպի մի մասն են։ Ամուսինների փաստաբանի փաստարկներն առ այն, որ նրանց ննջարանում զանգակների ձայնը հասնում է 70 դեցիբելի, դատարանը անհամոզիչ է համարել։ Ֆերմերը պնդել է, որ հենց զանգակների օգնությամբ է ինքը գտնում կորած անասուններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել