168.am-ը գրում է.

Wing ընկերությունն Ավստրալիայի իշխանություններից ստացել է Կանբերայում դրոններով առաքումների ծառայություն սկսելու թույլտվություն: Այդ մասին ընկերությունը պատմել է Medium պլատֆորմի իր բլոգում:

«Շուտով առաքման ծաայությունը մատչելի կլինի սահմանափակ քանակով տների Քրեյս, Փալմերսթոն եւ Ֆլանկլին արվարձաններում»,- հայտարարել են Wing-ում՝ խոստանալով, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն ծառայության աշխատանքի գոտին:

Դրոններով առաքումների ծառայությունն աշխատում է տեղի սրճարանների եւ դեղատների հետ, ներառյալ Kickstart Expresso-ն, Capital Chemist-ը, Pure Gelato-ն, Bakers Delight-ը եւ այլ հաստատություններ: Ինչպես նշել է The Verge հրատարակությունը, դրոններին արգելված է թռչել հիմնական ճանապարհների վրայով: Նաեւ դրանք կարող են օդում գտնվել երկուշաբթիից մինչեւ ուրբաթ սոսկ 7:00-ից մինչեւ 20:00-ը (կամ 8:00-ից մինչեւ 20:00-ը կիրակի օրերին):

Բացի դանից, դրանց արգելված է թռչել մարդկանց չափազանց մոտ: Business Insider հրատարակությունը, վկայակոչելով Ավստրալիայի քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության վարչության ներկայացուցչի հայտարարությունը, հայտնել է, որ, «շատ հավանական է»՝ դրոններով առաքումների այս ծառայությունն առաջինը դառնա աշխարհում: Wing ընկերությունը մտնում է Alphabet հոլդինգի մեջ, որի սեփականատերը Google կորպորացիան է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել