Իսրայելական գլխավոր օդանավակայանը վայրէջքի ժամանակացույցում ընդգրկել է դեպի Լուսին թռիչք, որը սպասվում է հինգշաբթի երեկոյան:

Թել Ավիվի Դավիթ Բեն Գուրի օդանավակայանի առցանց վահանակի վրա այժմ Ստամբուլից և Մադրիդից ժամանող չվերթների կողքին ժամը 22.00-ի սահմաններում առկա է Բերեշիտի սարքի լուսնէջքը՝ պայմանով, որ ժամկետը «վերջնական չէ»:

Լուսնային արշավախմբի կազմակերպիչները նշում են, որ երկրագնդի արբանյակի ուղեծրում գտնվող անօդաչու տիեզերանավի վայրէջքը սպասվում է մոտ 22.25-ին: Եթե այն հաջողվի, Իսրայելը կդառնա չորրորդ երկիր, որ Լուսին է հասել ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել