Յուրաքանչյուր ոք հարուստ և հաջողակ դառնալու մեծ պոտենցիալ ունի, սակայն այդ պոտենցիալը կյանքի կոչելու համար հարկավոր է ունենալ ճիշտ սովորություններ և կարգավորումներ։

Հարուստները սովորական մարդիկ են, սակայն նրանք հետևում են այլ սկզբունքների, ունեն տարբեր սովորություններ և հայացքներ, և որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս մտածելակերպն է նրանց հաջողակ դարձնում։

Հավատալ ամերիկյան երազանքին

Ամերիկյան երազանքի իմաստն այն է, որ յուրաքանչյուր մարդ, անկախ իր սոցիալական կարգավիճակից, կարող է հասարակության մեջ բարձր դիրքերի հասնել և դառնալ հարուստ։ Շատ մարդիկ չեն հավատում այս երազանքին և ապարդյուն։ Համառությունը, մոտիվացիան և ծանր աշխատանքը կօգնեն ձեզ հասնել հաջողության՝ անկախ նախնական սոցիալական կարգավիճակից։ Փորձեք, վերջիվերջո դուք ոչինչ չեք կորցնի։

Լինել սոցիալապես ակտիվ

Շատ մարդիկ հաջողության են հասնում, քանի որ կարողանում են ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվել, իսկ դրա համար հարկավոր է շփվել մարդկանց հետ, նոր ծանոթություններ ձեռք բերել և մտերմանալ «օգտակար» մարդկանց հետ։ Սա այդքան էլ շատ բան չի պահանջի ձեզնից, փոխարենը նոր ծանոթությունները կարող են մի շարք օգտակար և հետաքրքիր հուշումներ անել՝ կապված ձեր մասնագիտության և բիզնեսի հետ։

Խնայողություններ անել

Հարուստ լինելը շատ դժվար է, քանի որ կապիտալը հարկավոր է ճիշտ բաշխել և ճիշտ ծախսել։ Եթե դուք ձեր ողջ աշխատած գումարը ծախսում եք կարիքների և մշտական ցանկությունների վրա, ապա դժվար թե ապագայում հարուստ դառնաք։ Գոյություն ունի չգրված օրենք. աշխատած գումարի 80%-ը հարկավոր է ծախսել կարիքների վրա, իսկ 20%-ը խնայել կամ դնել շրջանառության մեջ։ Հաջողակ է դառնում այն մարդը, ով կարողանում է ճիշտ ներդրումներ անել և ոչ թե շատ աշխատել։

Լինել հնարամիտ

Հարուստ լինելու համար ինտելեկտն այդքան էլ կարևոր չէ, ավելի կարևոր են հնարամտությունը և անսովոր մտածելակերպը։ Հաջողության կարող է հասնել այն մարդը, ով կարողանում է իրավիճակին չափանիշներից դուրս լուծում տալ, քանի որ նա կարող է ստեղծել այն, ինչը չեն կարողացել ստեղծել սովորական մտածող մարդիկ։ Այդ պատճառով պետք չէ կենտրոնանալ գերազանց սովորելու վրա, ավելի լավ է զարգացնել ստեղծագործ մտածելակերպը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել