Aysor.am-ը գրում է.

Xiaomi ընկերության գործադիր տնօրեն Լեյ Ցզյունը մոտ 1 միլիարդ դոլար է նվիրաբերում բարեգործությանը: Գումարը նա ստացել է որպես տարեկան բոնուս, հայտնել Է South China Morning Post թերթը:
 
Ըստ աղբյուրի՝ Լեյ Ցզյունը տարվա արդյունքներով որպես բոնուս ստացել է Xiaomi-ի 636,6 մլն բաժնետոմս: Դրանց ընդհանուր արժեքը երեքշաբթի Հոնկոնգի ֆոնդային բորսայում սակարկությունների փակվելու պահին կազմել է մոտ 956 մլն դոլար:
 
Ինչպես հայտնում Է South China Morning Post-ը, Xiaomi-ի հրապարակած փաստաթղթերից հետևում է, որ Լեյ Ցզյունն ամբողջ գումարը նվիրաբերում է բարեգործությանը: 
 
Xiaomi-ի ճշտված զուտ շահույթն անցյալ տարվա ընթացքում կազմել է 1,3 մլրդ դոլար:
 
Xiaomi-ը հիմնադրվել է 2010 թվականի ապրիլին: Ներկայում ընկերությունն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում սմարթֆոնների արտադրության ծավալով: Ընկերության կենտրոնայականը գտնվում է Պեկինում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել