Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Մեղրի քաղաքից դեպի Նախիջևանի սահման տանող ճանապարհահատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն:

Այս պահին դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի փրկարարական վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խմբերը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների կյանքին վտնագ չի սպառնում և օպերատիվ են գործել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներն ու Մեղրիի հիվանդանոցի բժիշկները: Այս պահին պարզում են նաև վիրավորների և վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել