Panorama.am-ը գրում է.

Այսօր աղի հանքի աշխատակիցներն ի նշան բողոքի իջել էին հանք ու չէին բարձրանում։ Նրանք դժգոհ են ցածր աշխատավարձերից։

«Ես գնացի, հանք իջա, խոսեցի նրանց հետ, պրոբլեմները վերլուծեցինք, իրենք էլ հասկացան, որ պայքար է  պետք, ես էլ եմ իրենց կողքին, կողմնակից խնդրի լուծմանը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց  «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը։

Տնօրենն ասում է՝  իր աշխատավարձն էլ է ցածր։ Նրա ներկայացմամբ, աշխատավարձը վերջին ամիսներին նվազել է, քանի որ կրճատվել են վաճառքի ծավալները։

«Հայաստան ինտերվենցիայի տեսքով մտել է պարսկական աղը, տեխնիկական աղը։ Այդ մասին Panorama.am-ն առաջինը գրեց,   խնդիրը մինչև հիմա չի լուծվել։  Նամակներ ենք գրել տարբեր ատյաններ, ինչ-որ մարմիններ զբաղվում են, շոշափելի արդյունք չունենք։ Հիմա էլ պատրաստվում ենք վարչապետին նամակ գրել, տակն էլ 300 ստորագրություն դնել, ասել եմ, առաջինը ես կստորագրեմ։ Փորձենք էս հարցին լուծում տալ»,-նշում է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել