Ֆրանսիայի Բեզանսոն քաղաքի բնակիչ Ասադ Էլ Մելյուկին վազքով մի քանի հարյուր կիլոմետր է հաղթահարել Nike ընկերության կենտրոնակայան հասնելու համար, որպեսզի դրանով իսկ ցույց տա այդ ընկերությունում աշխատելու իր ցանկությունը՝ տեղեկացնում է TASS-ը։

Ինչպես ապրիլի 10-ին հայտնել էր Le Parisien թերթը, այդ նպատակով նա Ֆրանսիայի արևելքում գտնվող Բեզանսոնից սկսել է վազել Փարիզի ուղղությամբ, որտեղ տեղակայված է կորպորացիայի ներկայացուցչությունը: 9 օր անց հաղթահարելով 418 կիլոմետր՝ նա հասել է իր նպատակին:

https://armenpress.am/static/news/b/2019/04/970783.jpg
Բազմաթիվ ֆրանսիացիներ Էլ Մելյուկի վազքարշավին հետևել են Twitter-ի նրա էջում՝ նրա մտահղացմանը հավանություն տալով հավանումներով:

Կորպորացիայի շենքում նրան սկզբում դիմավորել են որպես աշխատանքի տեղավորվելու սովորական հավակնորդ և խնդրել են նստել սպասասրահում: Սակայն իրադրությունն այնուհետև նկատելիորեն փոխվել է․ հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր աշխատակիցներն աղմուկով նետվել են սենյակ և ուրախ ընդունելություն կազմակերպել թեկնածուի համար:

Պարզվել է, որ նրանք տեղյակ էին նրա նախաձեռնությանը և վազքին ուշադիր հետևում էին համացանցի միջոցով: Էլ Մելյուկին այնուհետև մասնակցել է հարցազրույցի, սակայն նրան աշխատանքի չեն ընդունել: Բայց խորհուրդ են տվել դիմել Նիդեռլանդներում գտնվող գլխադաս եվրոպական գրասենյակ: Կվազի՞ այժմ ֆրանսիացին Փարիզից դեպի Ամստերդամ՝ դեռևս հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել