ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում դատապարտված տղամարդը «ռուսական ռուլետկա» է խաղացել ծանոթի հետ և ողջ մնացել, հաղորդում է Associated Press-ը:

Լոկ Հայվեն քաղաքում 55-ամյա Ռենդի Հիլը և նրա հարևանը՝ 42-ամյա Ռոբերտ Ռոնալդ Լիտց-կրտսերը ալկոհոլ օգտագործելուց հետո որոշել են «ռուսական ռուլետկա» խաղալ: Հիլը բերել է լիցքավորված ատրճանակը և տվել այն Լիտցին: Վերջինս արձակել է առաջին կրակոցը և մահացել:

Քանի որ Լիտցին ատրճանակ էր տրամադրել Հիլը, նրան մեղադրել են անխոհեմաբար մարդու կյանքը վտանգի ենթարկելու մեջ: Բացի այդ՝ Հիլը մեղադրվել է թմրամիջոցների և զենքի հետ կապված հանցագործությունների մեջ: Դատարանը նրան 6 տարվա ազատազրկման է դատապարտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել