Երբևէ մտածե՞լ եք, թե ում կարելի է լավ ծնող անվանել։ Պարզվում էъ ծնողներն էլ ունեն իրենց չափորոշիչները, որոնք առանձնացրել է հայտնի մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին։

Ներկայացնում ենք առողջ դատողությամբ ծնողներին բնութագրող նշաններն` ըստ Կոմարովսկու։ Փորձեք ստուգել ինքներդ ձեզ։

  1. Սովորելու պատրաստակամությունImage may contain: 2 people, text

Հատկապես երիտասարդ ծնողները ծանոթ չեն դաստիարակության բոլոր նրբություններին։ Ինչքան էլ գիրք կարդան այդ թեմաներով, միևնույն է, ոչինչ չի փոխարինի իսկական փորձին։ Լավ ծնողները սովորում են իրենց սխալների վրա։

Ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային. եթե նա լաց է լինում և կոնֆետ է ուզում, իսկ դուք «չէ» եք ասել, ուրեմն՝ մինչև վերջ պետք է պահեք ձեր խոսքը։ Եթե վստահ չեք, որ կկարողանաք, ուրեմն՝ հենց սկզբից մի մերժեք։

2. Կասկածների առկայություն

No photo description available.

Օբյեկտիվ ճշմարտություն գոյություն չունի։ Նույնիսկ երեխայի դաստիարակության հարցում։ Հենց այդ պատճառով էլ առողջ մտածող ծնողներն իրենց իրավունք են վերապահում կասկածելու և սխալվելու։ Դա ավելի ճիշտ է, քան երեխայի նկատմամբ գերխնամքը։

Արդյո՞ք նորմայից ցանկացած շեղում վտանգավոր է։ Եթե, օրինակ, երեխան հրաժարվում է մսից, պե՞տք է նրան բժշկի տանել։ Եթե երեխան այլ սպիտակուցներ ստանում է՝ ձուկ, միս, կաթնամթերք, ուրեմն՝ անհանգստանալու կարիք չկա, բայց ամեն դեպքում կարող եք խորհրդակցել ձեր մանկաբույժի հետ։

3. Չեն քաշվում հարցնելուց

Image may contain: one or more people

Եթե ծնողներն ինչ-որ բան չգիտեն, նրանք բժշկի են դիմում, նրանք չեն քաշվում չիմանալուց և հարցնելուց։

Ո՞ր դեպքերում արժե մասնագետին հարցեր տալ։ Բոլոր դեպքերում, եթե ինչ-որ մի բան ձեզ հասկանալի չէ։

4. Որոշումների համատեղ ընդունումImage may contain: 1 person

Նման ծնողները հավասարաչափ են մասնակցում երեխաների դաստիարակությանը և բոլոր հարցերը միասին են լուծում։

Արդյո՞ք հայրը պետք է մասնակցի երեխայի դաստիարակությանը։

Կա նման կարծրատիպ, թե մայրն ավելի լավ է հասկանում, թե ինչպես մեծացնի երեխային։ Սակայն ծննդատնից դուրս գրվելուց հետո երկու ծնողներն էլ հավասար գիտելիքներ են ունենում, այնպես որ, երեխայի հետ կապված որոշումները համատեղ պետք է ընդունվեն։

5. Ձեր կարծիքը պնդելու ունակություն

Image may contain: one or more people and text

Մարդիկ սիրում են խորհուրդներ տալ, իսկ երեխաներին վերաբերող հարցերում բոլորն իրենց փորձագետ են զգում։ Այդ պատճառով էլ, հենց որ տանը երեխա է հայտնվում, բոլորն անխտիր, նույնիսկ երբեմն անծանոթ մարդիկ սկսում են խորհուրդներ տալ։ Ադեկվատ ծնողը կարող է հաշվի առնել դրանք, բայց կարող է նաև կարևորություն չտալ դրանց. դա իր իրավունքն է։

Ի՞նչ մասնակցություն պետք է ունենան դաստիարակության հարցում տատիկ–պապիկները։

Շատ հաճախ տատիկների խոսքը մանկաբույժի խոսքից ավելի կարևոր է լինում։ Վատ չէ, եթե տատիկն օգնում ու մասնակցում է երեխայի դաստիարակությանը։ Վատ է, եթե նա պատասխանատու որոշումներ է կայացնում երեխայի հետ կապված հարցերում։

6. Պատասխանատվության ստանձնումImage may contain: 1 person, text

Ծնողները հասկանում են, որ իրենց երեխաների դաստիարակության համար միայն ու միայն իրենք են պատասխանատու, այդ պատճառով էլ ինքնուրույն են որոշումներ կայացնում՝ ծանր ու թեթև անելով ամեն մի մանրուք։

Պե՞տք է արդյոք անվերապահորեն ընդունել գրքերի, ֆորումների և բժիշկների խորհուրդները։

Ցանկացած խորհուրդ համադրեք ձեր ընտանիքի պահանջների հետ։ Շատերը համոզված են, որ երեխան պետք է քնի 21:00-ին, սակայն «ճիշտ» ժամանակ դրա համար գոյություն չունի։ Երեխային պառկեցրեք, երբ ձեզ է հարմար. այդպես նա ծնված օրից կսովորի ապրել ընտանիքին հարմարվելով։

7. Հույզերը վերահսկելու ունակությունImage may contain: one or more people and indoor

Ծնողների առօրյան լի է հույզերով, սակայն կարևոր պահերին խելացի ծնողները կարողանում են կառավարել իրենց հույզերը։ Հույզերը չղեկավարելը բերում է սխալ որոշումների և դաստիարակության մեջ սխալների։

Ինչպե՞ս խուսափել երեխայի մոտ հուզական ցնցումներից։

Երեխային շրջապատեք ուշադրությամբ, սովորեցրեք ղեկավարել իր հույզերը։ Նրանց վրա մի կենտրոնացեք՝ մոռանալով սեփական կյանքի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել