ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սիրավեպերի մասին լռելու դիմաց երկու կանանց գումար տալու գործը քննող քննիչները ավելի շատ ապացույցներ են հավաքել՝ գրում է The Wall Street Journal-ը:

Դաշնային դատախազները կարծում են, որ Playboy-ի մոդել Քարեն Մաքդուգալին և պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին անօրինական գումարներ վճարվել են 2016 թվականին:

Այդ ժամանակ Թրամփը մասնակցել է նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավին։ Ենթադրվում է, որ փողը փոխանցվել է կանանց Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենի կողմից: Նա իրեն մեղավոր է ճանաչել, սակայն ասել է, որ իրեն այդ հանձնարարականը տվել է անձամբ ԱՄՆ նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել