Panorama.am-ը գրում է.

Ալեքսանդր Սարգսյանը հանդիպել է Չեխիայում ձերբակալված իր որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։ Դատարանում  լրագրողներին հայտնեց Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկ Սարգսյանը։
Հարցին, թե մամուլը գրում է, որ ձեր եղբայրն ապաստան է խնդրել  Չեխիայի իշխանություններից, որևէ տեղեկություն ունե՞ք, նա բացասական պատասխան տվեց։ Նա նաև տեղյակ չէ եղբոր՝ Հայաստան արտահանձնման գործընթացից։

Պատասխանելով հարցին, թե ձեր հայրը մտադիր չէ՞ վերադառնալ Հայաստան, Հ. Սարգսյանն ասաց. «Մտադիր է, ոնց մտադիր չէ»։ Սակայն չգիտի, թե երբ, ասաց՝ երբ գործերը...։ Հարցին, թե ի՞նչ գործերով է ձեր հայրը  Եվրոպայում, նա ասաց. «Հանգստանալու»։

Ինչ վերաբերում է կոնկրետ Հ. Սարգսյանի գործին, նրա փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ օբյեկտիվ քննության դեպքում ակնկալում են  արդարացում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել