Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, որը կկայանա Մոսկվայում ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, որ այդ մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ապրիլի 15-ին Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, տեղի կունենա ՀՀ և ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը նվիրված է ԼՂ հակամարտության կարգավորման հարցերին»,- ասել է Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել