Հունաստանում 32-ամյա կինը երեխա է ունեցել երեք ծնողներից: Նա նախկինում բուժվել է անպտղության դեմ և ԱՄԲ միջոցով հղիանալու չորս անհաջող փորձ ունեցել:

2,9 կգ կշռող տղան ծնվել է ապրիլի 9-ին և բժիշկների մշտական հսկողության տակ է: Բժիշկները մոր և երեխայի առողջական վիճակը բավարար են գնահատում: Փոքրիկը միջուկային ԴՆԹ-ն, որից կախված են նրա բոլոր առանձնահատկությունները, ժառանգել է կենսաբանական մորից:

Image result for В Греции у бесплодной женщины родился ребенок от трех родителей

Միտոքոնդրիումային ԴՆԹ-ն, որը 37 գեն է պարունակում՝ գենոմի 1%-ը, երեխան ստացել է դոնոր կնոջից:

Նման միջամտությունը թույլ է տալիս խուսափել մուտացիաների ազդեցությունից, որոնք կարող են երեխայի մոտ գենետիկ հիվանդություններ զարգացնել: Երեք ծնողներից երեխայի ծնունդ առաջին անգամ գրանցվել է 2016 թ.-ի ապրիլին Մեքսիկայում:

Image result for В Греции у бесплодной женщины родился ребенок от трех родителей

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել